Ոստիկանությունը կալանավորել է բրազիլական ՍանտաՄարիա քաղաքի Kiss գիշերային ակումբի սեփականատիրոջը։ Ակումբի այցելուները հրդեհի զոհ էին դարձել: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Ողբերգությունը տեղի էր ունեցել հունվարի 27-ին: Ականատեսների պնդմամբ՝ հրդեհի առաջացման պատճառը եղել է հրավառությունը, որը բեմի վրա արձակել է երաժիշտներից մեկը: Դրա հետևանքով սկսվել է վառվել առաստաղը, որից հետո առաջացել է խուճապ, հրմշտոց։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ այդ ժամանակ գիշերային ակումբի այցելուների թիվը 500-2000 է եղել։
Հրդեհի զոհ է դարձել 233 մարդ։ Վնասվածքներ է ստացել 300 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:
Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Սանտա Մարիայում սուգը մեկ ամիս կտևի:









































