ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The New Republic-ին տված հարցազրույցում ընդունել է, որ հրաձգության հանդեպ մեծ հակում ունի: Այդ հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ նա մասշտաբային քննադատության ենթարկվեց զենքի վերաբերյալ օրենքի խստացման համար:
Օբաման պատմել է, որ Քեմփ-Դեյվիդի նախագահական նստավայրում ինքը և իր հյուրերը զբաղվում են ստենդային հրաձգությամբ՝ հատուկ թիրախ-ափսեների վրա կրակելով: Նախագահի դուստրերը՝ 11-ամյա Սաշան և 14-ամյա Մալիան, դրան չեն մասնակցում:
Դրա հետ մեկտեղ նախագահը ընդգծել է, որ ԱՄՆ-ում գյուղական վայրերում և քաղաքում հրաձգության պայմանները խիստ տարբերվում են:






































