Արևմտյան մամուլի վերջին տեղեկությունների համաձայն՝ արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեթրինը աղջիկ են ունենալու: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ վկայակոչելով ներքին աղբյուրներին:
Պալատից, որտեղ ապրում են ամուսինները, ըստ աղբյուրի, այդ նորությունը միապետներն իմացել են ուլտրաձայնային հետազոտությսան ժամանակ՝ հղիության 21-րդ շաբաթում:
Զույգը փոքրիկի համար արդեն անուն ընտրել է՝ Եղիսաբեթ Դիանա Վինձոր:
«Քեթրինի և Ուիլյամի մոտ ընկերներն ինձ ասում էին, որ եթե նրանք աղջիկ ունենան, նրան կանվանեն արքայադուստր Դիանայի պատվին»,- իր հարցազրույցներից մեկում հայտնել է թագավորական կենսագիր Էնդրյու Մորթոնը:












































