Ջուլիան Ասանժը ազատության մեջ հայտնվելուց հետո հնարավոր է սպանվի ԿՀՎ-ի կողմից՝ կարծում է ամերիկացի այլախոհ, պատմաբան ու քաղաքական ակտիվիստ Ուիլյամ Բլումը:
ԿՀՎ-ի գոյություն ունեցող ու չունեցող դավադրությունների մասին պատմող բազմաթիվ գրքերի հեղինակ Բլումը «Գոլոս Ռոսիա»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Ասանժին համարում է «թիվ մեկ» թշնամի՝ դիվանագիտական գրագրության սկանդալային հրապարակման պատճառով:
«Նրանք չէին կանգնի անգամ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան գրավման առաջ, եթե բրիտանացիները թույլ տային նրանց նման աննախադեպ քայլ կատարել»,- հայտարարել է Բլումը:
«ԿՀՎ-ն ունի շատ լուրջ մտադրություններ Ասանժի վերաբերյալ, քանի որ նա ունի հսկայական ներուժ ամբողջ աշխարհում: Այնպես որ՝ նրանք կարող են Ասանժին ոչնչացնել անգամ անօդաչու թռչող սարքի օգնությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա որոշի զբոսնել քաղաքում»,- ընդգծել է փորձագետը:









































