Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Իսրայելի պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, պատվիրակությունը ղեկավարում է Իսրայելի քաղաքացիական պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Գաբրիել Օֆիրը:
Հյուրերը պաշտոնական հանդիպում են ունեցել Վրաստանի ՆԳ փոխնախարար Լևան Իզորիայի և արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Զվիադ Կացաշվիլիի հետ:
Կողմերը քննարկում են արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող կարևոր հարցեր:





































