Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունների շրջանակներում չորեքշաբթի օրը հրթիռների արձակում և ռմբակոծություն է իրականացվել: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Համաձայն պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքի Հասանովի հրամանի` Ադրբեջանի զինծառայողները հաջողությամբ իրականացրել են մարտի մեջ մտնելու հանձնարարությունը` զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստվածության վիճակում, պայմանական հակառակորդի վրա հարձակումները և նրա հիմնական ուժերի ոչնչացումը:
Նախապես պատրաստված տարածքում զորքերը կրակ են բացել պայմանական հակառակորդի վրա, հարձակողական օպերացիաներ են իրականացրել:
















































