Instagram ֆոտոհոսթինգը թարմացում է թողարկել, որի տեղադրումից հետո օգտատիրոջ ժապավենում տեսաժապավենները ավարտվելուն պես կկրկնվեն մինչև անվերջություն, գրում է Lenta.ru-ն:
Տեսանյութը նաև դադար չի առնի, մինչև օգտատերն այն չփակի:
Հավելյալ բջջային թրաֆիկ չծախսելու համար կարգավորումներում կարելի է ընտրել միան Wi-Fi-ով տեսագրությունների նախնական ներբեռնումը, սակայն նորամուծությունն ամբողջությամբ անջատել չի կարելի:
Շրջահոսելի տեսանյութերը նաև առկա է Vine ծառայությունում, որտեղ կարելի է տեղադրել 6 վայրկյան տևողությամբ տեսանյութեր:
Տվյալ քայլն Instagram-ն արել է հօգուտ գովազդատուների, քանի որ այժմ օգտատերերը չեն կարող խուսափել գովազդից:






































