Բելգիան մտադիր է Մեծ Բրիտանիայից ետ բերել 200 տոննա ոսկին, որ տրվել էր պահելու համար 1930-ականների վերջին: Այս մասին հաղորդում է RTBF հեռուստաընկերությունը:
Ոսկու տեղափոխման օպերացիան տեղի կունենա բարձր անվտանգության պայմաններում: Թանկարժեք մետաղով տարաները կբեռնեն նավի վրա, դրանք կհսկեն 50 զինծառայողներ: Վերևից կուղեկցի նաև ուղղաթիռը: Տեղափոխման օրը չի բարձրաձայնվում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում գտնվող բելգիական ոսկու արժեքը 6.2 մլրդ եվրո է կազմում: Սալիկները գտնվում են 20 մետրանոց խորության վրա: Պահեստը կարելի է բացել հատուկ բանալիով, որը գոյություն ունի միայն մեկ օրինակով: Բրիտանական պահեստի վարձակալության համար Բելգիան մեկ տարվա համար 250 հազար եվրո է վճարել:







































