Լեդի Գագան շարունակում է գրգռել իր երկրպագուների հետաքրքրությունը. օրերս իր Instagram-ում նա նոր լուսանկար է հրապարակել ձայնագրման ստուդիայից, որտեղ պատկերված է Փոլ Մաքքարտնիի հետ :
«Միշտ հաճելի է տեսնվել իմ ընկերոջ հետ: Չեմ մոռանա այն պահը, երբ նա զանգեց ինձ անցած տարի ու առաջարկեց միասին աշխատել, իսկ ես կախեցի լսափողը՝ մտածելով, թե դա կատակ է»,- մեկնաբանել է նա լուսանկարը:
Հիշեցնենք, որ վերջերս Լեդի Գագան զարմացրել էր իր երկրպագուներին՝ հրապարակելով սելֆի Ադելի հետ:














































