Ջեյմի Դորնանը՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում գայթակղիչ հարուստի մարմնավորող 32-ամյա իռլանդացին, գլխավորել է տարվա ամենասեքսուալ տղամարդկանց տոփ-50-ը՝ հայտնում է Glamour-ը: Քվեարկությանը մասնակցել են այդ պարբերական կայքի մոտ 80 հազար ընթերցողներ:
Ֆիլմը էկրան կբարձրանա փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը:
Glamour-ի ընթերցողներն, ամենայն հավանականությամբ, նրան գնահատել են՝ դիտելով YouTube-ում տեղադրված գրգռիչ հոլովակը՝ հայտնում է NEWSru Israel-ը:
Երկրորդ տեղում 38-ամյա բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն է, 3-րդում՝ 33-ամյա անգլիացի Թոմ Հիդլսթոնը:










































