Սան Անտոնիոյի (Տեխաս նահանգ) մեքսիկական խոհանոցի ռեստորանը մերկացրել է իր մատուցողուհիներին հաճախորդների գրավելու համար՝ հայտնում է MySA-ն:
Աղջիկները չունեն ինչ-որ միասնական դրես-կոդ: Հաստատության տիրուհին նրանց խորհուրդ է տալիս հագնել ժանեկավոր ներքնազգեստ, կարճ շորտեր, կարճ կիսաշրջազգեստներ և լողազգեստներ:
Մատուցողուհիներին ներքնազգեստի վրայից թույլատրվել է հագնել ոչ մեծ վերնաշապիկներ կամ թափանցիկ տոպեր:
Ռեստորանատեր Միլո Լինան պատմել է, որ ռեստորանը բացել է 2 ամիս առաջ: Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է իր հաստատության մեջ ստեղծել ընկերական ու ուրախ մթնոլորտ ինչպես հաճախորդների, այնպես էլ անձնակազմի համար:








































