Samsung Electronics ընկերությունը մտադիր է մոտակա հինգ տարում շուրջ 1.7 միլիարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանի Ցզյանսու մարզում տեղակայված գործարանում: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, միջոցները նախատեսված են բջջային կապի չիպերի արտադրության ընդլայնամն համար:
2012 թ. Samsung-ը այս ձեռնարկությունում ներդրել է շուրջ 81 միլիոն դոլար: 2008 թ. հիմնված գործարանի արտադրանքի վաճառքի տարեկան ծավալը կազմում է շուրջ 100 միլիոն դոլար:
Կորեական ընկերությունը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը չինական մատակարարներից: Վերջերս Samsung-ը սկսել է նոր համալիրի շինարարություն Չինաստանի Սիան քաղաքում, որի արժեքը գնահատվում է յոթ միլիարդ դոլար:
Նշենք, որ չորրորդ եռամսյակում Samsung Electronics-ի մաքուր եկամուտը կազմել է 6.6 միլիարդ դոլար ( 76% աճ 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ): Շահույթը մեծացել է 18.5%-ով և կազմել 52.4 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ, կորեացիները զգուշացնում են, որ ուժեղ մրցակցությունը և այլ գործոններ, որոնք կախված չեն ընկերությունից, կարող են ճնշում գործադրել բիզնեսի վրա 2013 թ.: Կանխատեսումների համաձայն, առաջին եռամսյակում զարգացած երկրներում կնվազի սմարթֆոնների պահանջարկը:











































