Պետդումայի միջազգային կոմիտեի նախագահ և ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ասադին աջակցելուց Մոսկվայի հրաժարվելու դիմաց սաուդցիների կողմից նավթի արդյունահանման կրճատման մասին բանակցություններ չեն եղել։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով սաուդցի և ամերիկացի անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է կրճատել նավթի արդյունահանումը, ինչը կհանգեցնի համաշխարհային գների աճի։ Հաղորդվել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ռուսաստանը հրաժարվի սիրիացի նախագահի հետագա աջակցությունից։









































