Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հուսով է, որ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները կհարգեն թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի կայացրած որոշումները:
Խոսքը վերաբերում է Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Շտուտգարտ»-ի դեմ հանդիպմանը, որը պահեստայինների նստարանին են անցկացրել թիմի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, հարձակվող Մարիո Գոմեսն ու պաշտպան Ժերոմ Բոատենգը:
«Ակնկալում եմ, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները հարգանքով կվերաբերվեն Հայնկեսի որոշմանը և ճիշտ կընկալեն այն: Բացի այդ, հուսով եմ, որ թիմը ավելի լավ խաղ կցուցադրի»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Ռումենիգեի խոսքերը:







































