Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ծառուկյանը դերասանություն չի անում, առանց նրա հեղափոխություն անել չի լինի․ ՀԱԿ անդամ

Հայաստանի տարբեր քաղաքներում արդեն մի քանի ամիս է՝ ինչ բացվել են համաժողովրդական շարժման գրասենյակներ: Ավելի ստույգ՝ տվյալ վայրում եղած Հայ ազգային կոնգրեսի կամ «Բարգավաճ Հայաստան»-ի գրասենյակների վրա փակցվել է «Համաժողովրդական շարժման գրասենյակ» պաստառը:Վանաձորում, օրինակ, նույն անունով իրար կողք կողքի գործում են երկու կուսակցությունների գրասենյակները:

Մեզ հետ զրույցում ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարները վստահեցնում են, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպում, քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը, իրենց հետագա անելիքները: Եռյակի մյուս գործընկերը՝ «Ժառանգությունն» այս առումով ավելի պասիվ է, քանի որ ոչ բոլոր ակտիվ հատվածներում ունի գրասենյակ և ներկայացուցիչ:

Կոնգրեսի ներկայացուցիչները, սակայն, իրենց կուսակցության տարածած հայտարարությանը համաձայն, չեն մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, ոմանք ավելի կողմ են հանրահավաքային պայքարին։

Մեզ հետ զրույցում ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն ասաց, որ այդ համաժողովին մասնակցելու հրավեր ո́չ ինքն է ստացել, ո́չ էլ իր ղեկավարած կառույցի որևէ ներկայացուցիչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԿ-ի Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Արարատ Մորիկյանն ասաց, որ խորհրդաժողովին ինքը չի մասնակցելու և միևնույն ժամանակ բացասաբար է վերաբերվում հանրահավաքային դադարին:

«Ես կողմ եմ հանրահավաքներին, և երևի այն եզակի մարդկանցից մեկն եմ, որ կողմ եմ, որ Հայաստանում հեղափոխություն լինի: Միայն ասողներ կան, քննադատողներ, բայց ես այլ ֆորմատ չեմ տեսնում, որով կարելի է հաջողության հասնել: Հիմա Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, բայց իրենք էլ գործ չեն անում: Ես մարդկանց հետ շփվում եմ ամեն օր, որ մեզնից բողոքում են, ասում ենք՝ ո՞ւմ մոտ եք ուզում գնալ, պատասխան չկա»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ հնարավոր է՝ որոշ մարդկանց սրտով չէ, բայց առանց Ծառուկյանի հնարավոր չի լինի․ «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ այդ մարդը կոալիցիա չկազմեց, առանձին ցուցակով մասնակցեց ընտրություններին, բյուջեին դեմ քվեարկեց. ես չեմ հավատում, որ այդքանը դերասանություն է, ես հավատում եմ նրա ընդդիմադիր լինելուն: Ես ուրիշ տարբերակ, բացի ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» համագործակցությունից, չեմ տեսնում, թե ով կլինի հետո նախագահ՝ ժողովուրդը կընտրի»:

Ինչ վերաբերում է հանրահավաքային պայքարին՝ Արարատ Մորիկյանն ասաց․ «Ես շատ վատ եմ զգում դադարներից, ուզում եմ՝ գիշեր-ցերեկ պայքարենք, ժողովուրդը գա անընդհատ փողոց, մենք այս 20 տարի է՝ ոտքի վրա ենք»:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում