Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զիվեր Օզդեմիրը, մեկնաբանելով Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը, հայտարարել է, որ օրակարգում եղել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և Հայոց ցեղասպանության հարցերը: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրք պատգամավորը նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք հայտնել են, որ հայ ժողովրդի հետ որևէ խնդիր չունեն, միակ խնդիրը Հայկական սփյուռքն է, որը ամեն կերպ ջանում է ստվեր գցել Թուրքիայի միջազգային հեղինակության վրա։
Նենք, որ Թուրքիան մշտապես փորձում է տարատեսակ քայլերով տարանջատել Հայկական սփյուռքն ու Հայաստանը, ինչը միանշանակ բխում է թուրքական կողմի շահերից։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Զիվեր Օզդեմիրը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի և մի քանի պատգամավորների հետ միասին պաշտոնական այցով մեկնել են Ֆրանսիա, որտեղ հանդիպել են Ֆրանսիայի սենատի նախագահ Ջերարդ Լարշերի և խորհրդարանի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ։







































