«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը և նրա գործակալ Դինորա Սանտանան կարծում են, որ ակումբը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստին: Այդ պատճառով Ալվեսը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին:
««Բարսելոնա»-ի ներկայացուցիչները դեռ չեն բանակցել Ալվեսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցի շուրջ: Մենք ընկալում ենք դա որպես հեռանալու առաջարկ և նոր ակումբ կփնտրենք Ալվեսի համար: Տարօրինակ է, որ «Բարսելոնա»-ն թույլ է տալիս Ալվեսի կարգի ֆուտբոլիստին հեռանալ, այն էլ` անվարձահատույց»,- Cataluña-ը մեջբերում է Ալվեսի գործակալի խոսքերը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:









































