Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Կառավարության նոր նախագիծը մենաշնորհ կապահովի վարչապետի համար

Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է հարկային արտոնություններ տալ 50 միլիարդ դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին:

Հայաստանում շահութահարկի դրույքաչափը հիմնականում 20 տոկոս է սահմանված: Եվ կառավարության այս օրինագիծը նախատեսում է տասն անգամ կրճատել, այսինքն` 2 տոկոսի հասցնել այն տնտեսվարողներից գանձվող շահութահարկը, ում տարեկան արտահանման ծավալները կլինեն 50 մլրդ դրամի կամ 100 միլիոն դոլարի չափով կամ կգերազանցեն այդ սահմանները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մեծ շուքով ներկայացրեց այդ նախագիծը՝ ասելով, թե այն խթան կհանդիսանա մեր արտահանողների համար: Ենթադրվում է, որ այդ նախագծից հետո մեր արտահանումը պետք է որ ավելանա:

Սակայն հետաքրքիր է նաև իմանալ, թե այսօր Հայաստանում քանի արտահանող կա, որոնք ունեն 50 մլրդ դրամի կամ 100 մլն դրամի արտահանում, կամ քանիսը կան, ովքեր կկարողանան նման մեծ ծավալի արտահանում կազմակերպել: Պարզվում է` այսօրվա դրությամբ Հայաստանում նման ծավալներ ապահովող արտահանող տնտեսվարող սուբյեկտ գոյություն չունի: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, բայց ակնկալում է, որ կունենա:
Խոսքն այս դեպքում չի վերաբերում հանքարդյունաբերական ոլորտին: Տվյալ նախագիծը շրջանցում է այդ ոլորտը, և հանքահումք արտահանողները չեն կարողանա օգտվել կառավարության նախատեսած այս արտոնությունից, թեև մեր երկրում միայն նրանք են ապահովում արտահանման այդքան մեծ ծավալներ: Հայտնի է, որ հանքահումքային ոլորտն առանց այդ էլ գերշահույթներ է ապահովում իր սեփականատերերի համար, և լավ է, որ գոնե այս նախագծով կառավարությունը նրանց հավելյալ շահույթ ստանալու հնարավորություն չի տալիս:

Ինչ վերաբերում է այս նախագծին, ապա ստացվում է, որ կառավարությունը հարկային արտոնություն է սահմանում դեռևս գոյություն չունեցող ընկերությունների համար: Սա նաև նշանակում է, որ կառավարությունն ակնկալիքներ ունի, որ առաջիկայում կարող են առաջանալ արտահանման նման ծավալներ ապահովող ընկերություններ: Իհարկե, միամիտ կլինի մտածել, որ ներդրողները հենց այդ արտոնությունների մասին իմացած` կշտապեն Հայաստանում այնպիսի արտադրություն հիմնել, որը նման ծավալների արտահանում կապահովի:

Միջազգային տնտեսական բոլոր կառույցները 2015 թվականին Հայաստանի տնտեսության համար բավականին մռայլ կանխատեսումներ են անում, գրեթե բոլորն անխտիր իջեցնում են մեր երկրի տնտեսական վարկանիշը: Եվ նման պայմաններում նոր ներդրումների մասին ակնկալելը մեծ արկածախնդրություն կլինի մեր կառավարության համար: Բայց նման նախագիծ ներկայացնելուց առաջ գործադիրը, բնականաբար, նախապես ուսումնասիրություններ է իրականացրել և համոզվել է, որ հանքարդյունաբերությունից բացի, արտահանման այլ ոլորտներ էլ կան, որտեղ որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են իրենց արտահանումը հասցնել 50 մլրդ դրամի կամ ավելի շատ, եթե նրանց տրվի նման մեծ արտոնություն: Հայտնի է, որ մեր երկրից հանքահումքից բացի, մեկ էլ արտահանվում է թարմ կամ վերամշակված պտուղ-բանջարեղեն, ինչպես նաև՝ խմիչք: Ուրեմն գործադիրը ենթադրում է, որ հենց այս ապրանքները արտահանողները կարող են իրենց ծավալները հասցնել 50 մլրդ դրամի: Ահա այստեղ էլ թաքնված է կառավարության նախածի ողջ հմայքը:

Այսօր, երբ Ազգային ժողովը պատրաստվում է քննարկել այս նախագիծը, պատգամավորները խոսում են, որ առայժմ նման ծավալներ կարող են ապահովել «Սպայկա» ընկերությունը, մեկ էլ Հովիկ Աբրահամյանին պատկանող մի ընկերություն: Հայտնի է, որ «Սպայկան» զբաղվում է պտուղ-բանջարեղեն ատահանելով: Երբեմն մամուլում հրապարակումներ են լինում, թե այդ ընկերությունը գյուղացիներին նախապես՝ աշնանն է վճարում հաջորդ ամռանը գնվելիք մրգի և բանջարեղենի համար: Հրապարակումներ էին նաև լինում, թե «Սպայկան» թույլ չի տալիս, որ վրացիները գան Հայաստան և մեր գյուղացիներից միրգ ու բանջարեղեն գնեն՝ այդպիսով արտահանվող ապրանքի մեծ մասը կենտրոնացնելով իր ձեռքը: Բացի այդ, դժգոհություններ կան, որ «Սպայկան» այդպիսով գին է թելադրում՝ էժանացնելով ու վրացիներից ավելի ցածր վճարելով:

Հայտնի է նաև, որ Հ. Աբրահամյանին պատկանող ընկերություններից մեկը նույնպես պտուղ-բանջարեղենի մեծ ծավալների արտահանում է իրականացնում: Վարչապետը նաև գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող սեփականություն ունի: Իսկ ինչպես վերը նշեցինք, հանքարդյունաբերությունից բացի, մեր երկրից հիմնականում թարմ և վերամշակված պտուղ-բանջարեղեն է արտահանվում: Եվ հասկանալի է, որ վարչապետն այս նախագծով հեռանկարային այդ ոլորտում սեփական հնարավորություններն ավելացնելու նպատակ է դրել: Ու քանի որ Հայաստանում այդ ոլորտում արտադրության և արտահանման հնարավորություններն անսահման չեն, ապա նախագիծը ենթադրում է եղած հնարավորությունների կենտրոնացում, ինչը տնտեսական տերմինաբանությամբ նշանակում է մենաշնորհ: Եվ չի բացառվում, որ Հ. Աբրահամյանն այս նախագծով ցանկանում է պտուղ-բանջարեղենի արտահանման ոլորտում գերիշխող դիրք ունենալ: Մենաշնորհ կլիներ, եթե «Սպայկան» չլիներ:

Ի դեպ, կառավարությունն արտահանման այս արտոնությունը սահմանող նախագիծը խորհրդարան ուղարկելիս՝ անհետաձգելի է ճանաչել: Ասինքն` այն պետք է արագ ընդունվի, որ շուտափույթ ծառայի իր նպատակին: Ահա, թե մեր իշխանավորներն ինչպես են հայրենի օրենսդրությունը հարմարեցնում իրենց սեփական շահերին և այն մատուցում որպես երկրի տնտեսությունը զարգացնելու համար կատարվող քայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում