«Հորդանանցի օդաչուի մահապատժի տեսագրության իսկության հաստատվելը կդառնա ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման «խեղաթյուրվածության և բարբարոսության» հերթական ապացույցը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրում է Reuters-ը:
Օբաման նաև հայտարարել է, որ օդաչուի մահապատժի հետ կապված ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան կուժգնացնի Սիրիայում և Իրաքում խմբավորման դեմ պայքարը:








































