Իրաքի կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ստեղծել, գրում է BBC-ն:
Սունիական համայնքի ներկայացուցիչները վաղուց են պայքարում ազգային գվարդիա ստեղծելու իրավունքի համար, ինչը սունիական ցեղերին հնարավորություն կտա ավելի լավ ապահովել սեփական անվտանգությունը, որն առավել սրվել է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) սպառնալիքների տակ:
Նախարարների կաբինետը հավանության է արժանացրել նաև «Արաբական սոցիալիստական վերածնունդ» կուսակցության նախկին անդամներին պետական պաշտոնների նշանակելու արգելքի չեղարկման նախաձեռնությունը:
Այս կուսակցությունը Սադամ Հուսեյնի օրորք երկրում գերակայող քաղաքական ուժն էր, որը արգելվել է 2003թ. բռնակալի տապալումից հետո:









































