Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամարա Բերուչաշվիլին կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությանը, նա նաև հերքել է երկրների միջև առևտրական հարաբերությունների դադարեցման մասին լուրը, որի մասին անցյալ շաբաթ խոսել է հենց ինքը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ես նկատի չունեի Ռուսաստանի հետ երկխոսության դադարեցումը, Աբաշիձե-Կարասին ձևաչափի դադարեցումը, առավել ևս առևտրական հարաբերությունների դադարեցումը»,- հայտարարել է Բերուչաշվիլին` հավելելով, որ «ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ երկխուսությանն այլընտրանք չկա»:










































