Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հաստատել է խորհրդարանի՝ Քրեական օրենսգրքում կատարած փոփոխությունները, որը նախատեսում է քրեական հետապնդում ամուսնության նպատակով կանանց առևանգելու համար: Այս մասին Interfax-ին տեղեկացրել են երկրի մամլո ծառայությունից:
Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ նման հանցագործության համար նախատեսվում է 5-7 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ այդ կետը բացակայում էր Ղրղըզստանի Քրեական օրենսգրքում:










































