Լոնդոնի ազգային ցուցասրահի աշխատակիցները հնգօրյա գործադուլ են հայտարարել, հաղորդում է BBC News-ը: 250 աշխատակիցներ պաստառներով կանգնած են թանգարանի շենքի դիմաց:
Գործադուլի պատճառը թանգարանի ղեկավարության կողմից այցելուներին սպասարկելու որոշ ֆունկցիաներ և անվտանգության ապահովումը մասնավոր ընկերության փոխանցելու որոշումն է: Աշխատակիցները կարծում են, որ դա կարող է ազդել աշխատանքի որակի, ինչպես նաև ցուցասրահի վարկանիշի վրա:
Ցուցասրահի տնօրեն Նիկոլաս Փենին հավատացրել է, որ փոփոխությունների պատճառով աշխատանքից ազատումներ չեն լինի: Նա այդ որոշումը բացատրել է նրանով, որ կրճատվել է թանգարանի ֆինանսավորումը և անհրաժեշտ է եկամտի այլ աղբյուրներ գտնել:
Գործադուլի ժամանակ ցուցասրահը կաշխատի սովարական ռեժիմով՝ բացառությամբ մի քանի հետաձգված ծրագրերի:










































