Twitter-ը բացահայտել է իր սերվիսից դուրս գովազդային ցանցի ընդլայնման վերաբերյալ մտադրությունները:
Ինչպես հայտնել է ընկերության արտադրանքի հարցերով տնօրեն Ամիտ Ռանադիվը՝ Twitter-ն արդեն համագործակցում է հազարավոր ինտերնետ-ռեսուրսների և բջջային հավելվածների հետ, և սոցցանցից դուրս գովազդային twitt-երի տարածումը կընդլայնի գովազդատուների հնարավորությունները, գրում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես, նրանք կարող են թեմատիկ ռեսուրսներում սինխրոն գովազդային արշավներ թողարկել և մեծ արդյունք ստանալ:
Համատեղ գովազդի տարածման հարցերով Twitter-ի առաջին գործընկերները կդառնան Yahoo Japan-ը և բջջային տեղեկատվական Flipboard հավելվածը:










































