Շաբաթ Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության տեղում հայտնաբերվել է 2,3 հազ. տարեկան ոսկե պսակ,- հաղորդում է հունական Էլեֆտերոտիպիա թերթը:
Հնագետների գնահատմամբ՝ պսակը եղել է ոչ այնքան մեծ, բայց շատ հարուստ դամբարանում, որը թվագրվում է մակեդոնյան դարաշրջանով: Չնայած նյութին, որից պատրաստվել է պսակը, նրա տերը դժվար թե պատկաներ վերին խավին,- ենթադրում են գիտնականները:
Քանի որ տևական անձրևի պատճառով պեղումները իրականացվում են բարդ պայմաններում, հնագետները դեռ չեն ավարտել պսակի զգուշ մաքրման գործընթացը և դեռ չեն որոշել նրա տիպը: Պսակները, որոնք նախատեսված են եղել տղամարդկանց համար, լինում են արմավենու, կաղնու, խաղողի ճյուղերի տեսքով:
Պսակի հայտնաբերման վայրը համընկնում է քաղաքային մետրոյի կառուցման վայրի հետ: Հնագետների թանկարժեք գտածոների պատճառով զգալիորեն հետաձգվում է մետրոյի շինարարությունը:







































