Քեմբրիջի հղի դքսուհին արքայազն Ուիլյամի և մյուս հարազատների հետ Կարիբյան կղզիներ է մեկնել, գրում է The New York Daily News-ը: Ընտանիքը հանգստացել է Մյուստիկ փոքր կղզում:
Դսքուհին կադրում չի հայտնվել: Ներկա պահին պապարացիներին հաջողվել է միայն լուսանկարել նրա ամուսնուն, քրոջը՝ Պիպպային և եղբորը՝ Ջեյմսին:
Քեյթը հղիության վեցերորդ ամսում է, հիշեցնում է պարբերականը: Որդու՝ Ջորջի հետ նրան նկատել են զբոսանքի գնալիս:












































