2015-ին ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում գազանաբար սպանել է հայ ընտանիքի բոլոր 7 անդամներին`չխնայելով նույնիսկ 6 ամսական փոքրիկին: Հարց է ծագում`ինչու նրան չհանձնել հայկական դատարանին, գրում է Aif.ru-ն:
ԱՊՀ երկրների կառույցի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել է, որ զինվորին «տալ» չի կարելի, քանի որ առաջին հանցագործությունը, որ նա գործել է, ռուսական օրենքի ներքո է: Խոսքը դասալքության մասին է: Սակայն դատավարությունը տեղի կունենա Հայաստանում` ռուսական ռազմաբազայի տարածքում: Այն բաց կլինի հայկական ԶԼՄ-ների և հասարակության համար, խոստացվել է նաև գործընթացի հեռարձակումն իրականացնել դատարանի դահլճից դուրս`մեծ էկրաններին:
«Հանցագործին քողարկելու ոչ մի ցանկություն չկա: Ես, օրինակ, նրան սեփական ձեռքերով կսպանեի, և դժվար թե Ռուսաստանում գեթ որևէ մեկը աջակցում է նրան»,- ասել է Զատուլինը:
«Պետք չէր հավանաբար ձգձգել՝ ցավակցություն հայտնելու, հայ ժողովրդի հասցեին որևէ դինավանագիտական ժեստի հետ կապված: Բայց ես կասկածներ չունեմ, որ Պերմյակովին առավելագույնս խիստ դատավճիռ կսահմանեն: Այն պայմաններում, երբ Հայաստանում արևմտամետ էլիտայի ներկայացուցիչները ամբողջ ուժող փորձում են ժողովրդի շրջանում Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանել, չի կարելի մեր հասցեին չարախոսելու առիթ տալ»,- հավելել է նա:











































