Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ իր թիմը չի պատրաստվում բաժանվել Չիչարիտոյից, տեղեկացնում է Inside football-ը:
«Չիչարիտոն մնալու է թիմում, քանի որ նա մեզ պետք է: Ես վերջերս խոսել եմ նրա հետ և գիտեմ, որ նա գոհ է իր կարգավիճակից:
Նա ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է իր գործում»,- հայտարարել է Անչելոտին:







































