Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ միշտ երկրպագում է «Ռեալ»-ի մրցակիցներին:
««Ռեալ»-ին միշտ պարտություն եմ մաղթում, քանի որ «կապտանռնագույն» եմ: Սակայն գերադասում եմ ուշադրությունս կենտրոնացնել «Բարսելոնա»-ի ելույթների վրա, քանի որ դա է ամենակարևորը:
Մրցակիցներին հասնելու համար պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում, ինչը գրեթե անհնարին է»,- Marca-ն մեջբերում է Ալբայի խոսքերը:








































