Իսրայելի պատվիրակությունը գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցչի հետ: Ինչպես հաղորդում է իսրայելական Yashiva World գործակալությունը, Քնեսեթի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ և նույն օրը հետ վերադարձել: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը, Թուրքիայի և Իսրայելի վարչապետների երաշխավորությամբ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Գործակալությունը գրում է, որ Իսրայելի արտգործնախարարի խորհրդատու Ամիրա Օրոն, մեծ կարևորություն տալով Թել Ավիվի և Թուրքիայի փոխհարաբերություններին, փորձ է արել վերականգնել երկու պետությունների միջև նախկին ջերմ հարաբերությունները: Հանդիպման նպատակը մեկնաբանվել է որպես երկու երկրների տնտեսական և առևտրային կապի բարգավաճման և քաղաքական փոխհարաբերությունների կարգավորման նոր նախաբան: