Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հավաստիացրել են, որ գտել են երկարակեցության միջոցը տելոմերների երկարացման օգնությամբ: Այս մասին հայտնում է The FACEB Journal-ը:
Քրոմոսոմի այդ վերջնահատվածները բարակում են բջջի ամեն կիսմամբ, մինչդեռ դրանց երկարացումը թույլ կտա երկարացնել բջջի կյանքը:
Երիտասարդ մարդկանց մոտ տելոմերները բաղկացած են մոտավորապես 8-10 հազար նուկլեոտիդներից: Այն պահին, երբ նրանց պաշարը սպառվում է, բջիջը մահանում է:
Գիտնականներին հաջողվել է գտնել նուկլեոտիդների թիվը ավելացնելու միջոց՝ բջջի մեջ աճի ֆերմենտի մոդիֆիկացված ռիբոնուկլեինային թթվի ներդրման օգնությամբ:
Նման միջամտությունից հետո մաշկի բջջի կիսվելու կարողությունը ավելանում է 28 անգամ:
Նման էֆեկտը պահպանվել է միջինը 3 օր: Գիտնականները նշում են, որ փորձի արդյունքները դրական են՝ կարելի է կառավարել բջջի կիսվելու գործընթացը, քանի որ հենց բջջի անսահմանափակ չափով կիսվելու կարողությունն է հանգեցնում քաղցկեղային հիվանդությունների:






































