Այս աշուն Կլաուդիա Շիֆերը կներկայացնի բրդից և քաշմիրից հագուստի կապսուլային հավաքածուն, որը ստեղծել է Tse ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Թինա Լաթցի հետ համատեղ: Այս մասին հայտնում է elle.ru-ն:
Հավաքածուն ոգեշնչվել է Դևիդ Հոքնիի 70-ական թվականների լուսանկարներով, Անգլիայի ավանդույթներով, բույրերով ու գույներով, որտեղ գտնվում է սուպերմոդելի տունը, նաև նրա գերմանական ժառանգությամբ: Հավաքածուում ընդգրկվել են գործված զգեստներ, կարդիգաններ, սվիտերներ, տաբատներ և այլն: Շիֆերի և Tse-ի համագործակցությունը կշարունակվի երկու սեզոն:
«Նոր հավաքածուի հագուստը հեշտությամբ կներառվի մեր գնորդների ժամանակակից զգեստապահարանում: Կլաուդիայի անկաշկանդ ոճը զգացվում է յուրաքանչյուր իրում»,- նշել է Լաթցը:








































