ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսան հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ Շվեդիայի հետ բանակցություններ սկսելու իր երկրի իշխանությունների պոտենցիալ հնարավորության մասին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Իմ երկիրը բաց է թողնում դռները՝ Շվեդիայի կառավարության հետ երկխոսելու WikiLeaks պորտալի հիմնադրի վերաբերյալ՝ այն բանից հետո, երբ Կիտոն դրականորեն գնահատեց Ասանժի նկատմամբ արդարադատության մեխանիզմների ապահովման ուղղությամբ Շվեդիայի քայլերը»,- ասել է Էսպինոսան:
Ria Novosti-ն նշում է, որ Էկվադորը շվեդական իշխանություններից դեռ չի ստացել հնարավոր բանակցությունների վերաբերյալ վերջնական պատասխան:
«Գործընթացն ավարտված չէ, հիմա չի կարելի ասել՝ Շվեդիան համաձայնվե՞լ է, թե՞ ոչ»,- հավելել է ՄԱԿ-ում հատուկ ներկայացուցիչը:







































