Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ժամանակին հրաժարվել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի ձեռքբերումից: Այդ մասին հայտնում է El Pais-ը:
Տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարությունն իտալացի մասնագետին առաջարկում էր ձեռք բերել «Լիվերպուլ»-ի հարձակվողի իրավունքները, ով հետագայում «Բարսելոնա» տեղափոխվեց: Անչելոտին պատասխանել է, որ վստահում է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեսնում էր թիմում միայն Սուարեսին: Սակայն Անչելոտին միշտ վստահել է Բենզեմային և պաշտպանել, երբ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը քննադատության էր ենթարկվում գոլային երաշտի պատճառով:











































