Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը վստահ է, որ Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանում խաղադաշտ դուրս կգա թիմի հիմնական կազմում: Բունդեսլիգայի 19-րդ տուրում Յուրգեն Կլոպի սաները կխաղան «Աուգսբուրգ»-ի դեմ:
«Կարծում եմ` հաջորդ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգամ հիմնական կազմում: Վստահ եմ, որ հիմնական կազմում կլինեմ նաև «Աուգսբուրգ»-ի դեմ խաղից հետո»,- Bild-ը մեջբերում է Վայդենֆելերի խոսքերը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանի վերջին խաղերում «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարպասապահի գիծը վստահում էր Միտչել Լանժերակին:











































