Ամերիկյան Apple ընկերությունը 2 մլրդ դոլար է ներդնում Արիզոնա նահանգում տվյալների հավաքման ու մշակման կենտրոնի շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Հաղորդվում է, որ կենտրոնը կկառուցվի Մեսա քաղաքում։ Այն կկառուցվի ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Նոր ստորաբաժանման կազմում կաշխատեն կորպորացիայի 150 աշխատակիցներ։ Հավելյալ կվարձվեն մոտ 300-500 ինժեներներ և կոնստրուկտորներ։
Apple-ում ծրագրվող ներդրումների գումարն անվանել են ամենախոշորն ընկերության պատմության մեջ։





































