Google-ը, Microsoft-ը և Amazon-ը գերմանական Eyeo-ին վճարել են նրա համար, որպեսզի Adblock Plus ծրագիրը չարգելափակի կայքերում IT հսկայի գովազդը: Այդ մասին հաղորդել էThe Financial Times (FT) թերթը:
Համացանցային ընկերությունները հատուկ գաղտնի պայմանագրեր են կնքել Eyeo-ի հետ՝ պատմել են թերթի աղբյուրները: Ինչպես նշում է FT-ն՝ նման փաստը խոսում է այն մասին, որ շուկայի խոշոր խաղացողները, որոնք գնահատվում են 120 մլրդ դոլար, իրական սպառնալիք են տեսնում այն ծրագրերում, որոնք արգելափակում են ընկերությունների գովազդը կայքերում:
Adblock Plus-ը հայտնի ծրագիր է, որն օգնում է արգելափակել գովազդները տարբեր կայքերում: Այն մշակվել է Eyeo ընկերության կողմից: Ընդհանուր առմամբ ծրագիրը ներբեռնել են 300 մլն անգամ: Ակտիվ օգտատերերի թիվն ամսական կազմում է 50 մլն մարդ:
Սակայն, Eyeo-ն չի արգելափակում այսպես կոչված սպիտակ ցուցակի գովազդը: Այդ ցուցակի մեջ մտնում են այն հայտարարությունները, որոնք չեն թաքցնում, որ գովազդային նպատակներ են հետապնդում: Դրա հետ մեկտեղ այն խոշոր ընկերություններից գումար է վերցնում:











































