Երբեմն մարդիկի նեղացնում են իրենց երկրորդ կեսին, սակայն նրա դեմքի արտահայտությունից ոչինչ չեն հասկանում: Հետազոտողները պնդում են, որ առավել արդյունավետ է բացահայտել ոչ թե դեմքի արտահայտությունը, այլ մարմնի լեզուն: Նրանք պարզել են, որ հաճախ դեմքի արտահայտությունը միանշանակ լինել չի կարող: Միանշանակ կարող է լինել, եթե հարցը վերաբերում է ծայրահեղ դրական կամ ծայրահեղ բացասական ռեակցիաներին:
Մարմնի լեզուն զգացողությունների և զգացմունքների ոլորտում առավել վստահելի խորհրդատու է: Հետազոտողները 4 առանձին ուսումնասիրություններ են անցկացրել: Նրանք մասնակիցներին խնդրել են նկարներին նայելով բնութագրել, թե ինչպիսի զգացողություններ են տեսնում. կորստի, հաղթանակի, ցավի: Լուսանկարների մի մասում պատկերված են եղել թենիս խաղացող մարդկանց (նրանց մի մասը պարտություն է կրել, մյուս մասը՝ հաղթել) միայն գլուխները, իսկ մյուս մասում՝ նաև մարմինները։
Մասնակիցները, ովքեր միայն դեմքն են տեսել, զգացողությունները գուշակել են 50 % դեպքերում, իսկ նրանք, ովքեր տեսել են միայն մարմինը կամ մարմինն ու դեմքը միաժամանակ, առավել ճշգրիտ են եղել իրենց գուշակություններում: Հետազոտողները պնդում են, որ դեմքի արտահայտություններում երկիմաստությունն ավելի շատ է:












































