Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը վայր դրեց մանդատը, նրա փոխարեն ԵԽԽՎ պատվիրակությունում այս կուսակցությունը ներկայացնելու է Գագիկ Բաղդասարյանը:
Այդ մասին տեղեկացանք խորհրդարանից: Հայկական պատվիրակության անդամներից Ստրասբուրգ են մեկնելու պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն ու ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը:
Նկատենք, որ պատվիրակության պահեստային մյուս անդամները՝ Գրիգորի Մարգարյանը՝ «Բելաջիո»-ի Գրիշը, և ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանն այս անգամ չեն մեկնելու Ստրասբուրգ:








































