Սկառլետ Յոհանսոնը դարձյալ ապացուցել է, որ երեխայի ծնունդը իր կազմվածքին միայն օգուտ է տվել, գրում է Elle-ն:
30-ամյա դերասանուհին փայլել է G’Day USA գալա երեկոյի կարմիր գորգին, որը կազմակերպվել էր Լոս Անջելեսի Hollywood Palladium թատրոնում:
Յոհանսոնը կեցվածք է ընդունել սև կիպ նստող զգեստով՝ կարմիր սպիտակ դեկորով Preen-ի գարուն-ամառ 2015 հավաքածուից:
Զգեստի հետ դերասանուհին կրել է սև դասական կոշիկներ Christian Louboutin-ից:
Ծննդաբերությունից հետո Յոհանսոնը որոշել է արմատապես փոխել իր իմիջը: Նա ոչ միայն նիհարել է, այլև կարճ կտրել մազերը: Այս անգամ նա ցուցադրել է կարճ բակերով սանրվածքը, որը հայտնի դարձրին Մայլի Սայրուսն ու Ռիհաննան:











































