The Sun թերթը պատմում է աշխարհի ամենամահաբեր դիպուկահարի մասին բրիտանական ռազմածովային ուժերից, որի հաշվին կա 173 հաստատված լիկվիդացիա: Նրա անունը չի հրապարակվում:
Ըստ տեղեկությունների՝ դիպուկահարը թագավորական ռազմածովային ուժերի էլիտար ստորաբաժանումում ծառայել է ավելի քան 10 տարի: 2006-2007 թթ. Աֆղանստան իր գործուղումների ընթացքում բրիտանացին 173 հաստատված մահացու կրակոց է արձակել, նա նաև ծառայել է Իրաքում, նշվում է հոդվածում:
Այդպիսով, բրիտանացի դիպուկահարը լիկվիդացիաների թվով գերազանցում է իր ամերիկացի գործընկեր Քրիս Քայլին, որի հաշվին 160 մահացուկրակոց է, ասվում է հոդվածում: Աղբյուրը պատմել է, որ բրիտանացին հետարքրված չէ միավորներ հաշվելով: «Նա հաճույք չի ստացել աշխատանքից, որը ստիպված է եղել կատարել»,- նշել է պարբերականի զրուցակիցը:
«Նա յուրահատուկ աշխատանք է ունեցել յուրահատուկ ժամանակ: Նա պետք է որ աշխարհի ամենամահաբեր դիպուկահարը լինի: Բայց դա այն կոչումը չէ, որը նա փնտրում էր կամ որով կուրախանար»,- հավելել է աղբյուրը:












































