Հիստերիայի մեջ գտնվող երեխաներին ավելի լավ է որոշ ժամանակ թողնել հանգիստ, որ նրանք ինքնուրույն կարողանան հանգստանալ, քան լացող երեխայի ձեռքը տալ սմարթֆոն կամ պլանշետ:
Մանկական հոգեբանները վստահ են, որ սարքերը կարող են խանգարումներ առաջացնել երեխաների զարգացման հարցում, որը պարզապես հետ է վարժվում սեփական էմոցիաները վերահսկելուց:
Բոստոնի բժշկական ֆակուլտետի գիտնականները պարզել են, որ երեխաները պետք է իրենց ուժերով որոնեն իրենց զգացմունքները վերահսկելու եղանակը, այլ թե թե քողարկեն դրանք՝ տարվելով խաղով կամ ծրագրով, գրում է The Telegraph-ը:
«Սարքերը իրենցով լցրել են ամբողջ տարածությունը, երեխաները սկսում են էլեկտրոնային սարքերից օգտվել ծնված օրվանից: Դա այն դեպքում, երբ մինչև վերջ ուսումնասիրված չէ հարցը, թե ինչ ազդեցություն են ունենում աճող օրգանիզմի վրա բջջայիններն ու պլանշետները», ասում է Բոստոնի համալսարանի մանկական բաժանմունքի աշխատակից, բժիշկ Ջեննի Ռադեսկին:








































