Չինաստանը, ենթադրաբար, իրականացնում է նոր ավիակրի շինարարությունը, որը կդառնա երկրորդը երկրի ռազմածովային ուժերի համար Ուկրաինայից գնված «Վարյագ» («Լյաոնին») թերկառուցված ավիակրի հիման վրա սեփականը ստեղծելուց հետո։ Այս մասին հայտնում է հոնկոնգյան RTHK ռադիոկայանը։
Չանչժոու քաղաքի կառավարությունը տեղի սոցցանցերից մեկում գրել է, որ 2015-ին քաղաքը կկենտրոնանա մի շարքի նշանակալի ծրագրերի վրա, ներառյալ մեկը՝ կապված Jiangsu Shangshang Cable Group ընկերության հետ, որը ստացել է Չինաստանի երկրորդ ավիակրի շինարարության պայմանագիրը։
Առաջին ավիակիրը Չինաստանում ստեղծվել է 1998 թվականին Ուկրաինայից գնված թերկառուցված «Վարյագ» խորհրդային ավիակրի հիման վրա։ Այն Չինաստանի ռազմածովային ուժերը համալրել է 2012-ի սեպտեմբերին։







































