Android-սմարթֆոններում հասանելի Google Now ծառայությունը լրջորեն ընդլայնել է իր ֆունկցիոնալությունը, հայտնում է hitech.vesti.ru-ն: Եթե նախկինում դրանում միայն Google-ի ծառայություններում օգտատերերի տվյաների հիման վրա գեներացված հուշումներ էին պատկերվում, ապա հիմա դրան սկսել են միանալ նաև այլ հավելվածներ:
Սկզբում Google-ը հայտնում է Google Now-ի հետ ինտեգրված 40 հավելվածի մասին, որոնք հիմա կկարողանան այնտեղ իրենց քարտերը ստեղծել՝ բնակարանի վարձույթի Airbnb ծառայությունից ու The Guardian թերթի լրատվական հավելվածից մինչև eBay ինտերնետ-աճուրդը և Duolingo օտար լեզուների ուսուցման ինտերնետ-աճուրդը: Առայժմ նորամուծությունը կաշխատի միայն Android-ով, iOS-ի համար Google-ի հավելվածների օգտատերերը կարո՞ղ են սպասել նման գործառույթի՝ չի նշվում:
Google Now-ն մեկ ինտերֆեյսում իրական ժամանակում գեներացվող խորհուրդները միավորում է օգտատիրոջ համար պոտենցիալ կարևոր՝ ճանապարհների բեռնվածության, եղանակի, բաժնետոսմերի կուրսերի, հետաքրքիր թեմաներով նորությունների և այլնի մասին տեղեկության հետ: Հավելվածը նաև վերլուծում է Gmail-ում օգտատիրոջ նամակները, որպեսզի զգուշացնի առաջիկա ավիաթռիչքների, կինոսեանսների մասին, որոնց տոմսեր են գնվել, կամ հյուրանոցների պատվիրների մասին:
Բացի դրանից՝ Google Now-ն շատ ձայնային հրամաններ է հասկանում:







































