Որոշակի հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կարող են օգուտ քաղել այնպիսի վարժություններից, ինչպիսին առաջարկում է յոգան: Ուսումնասիրությունները պարզել են, որ յոգան կարող է օգնել ընկճախտով տառապողներին և քնի հետ խնդիրներ ունեցողներին: Այն դրական ներգործություն է ունենում նաև շիզոֆրենիայով և ուշադրության ու ակտիվության պակասով տառապող այն հիվանդների վրա, ովքեր դեղորայք են օգտագործում:
Յոգայով զբաղվելը որևէ օգուտ չի տվել աղեստամոքսային խանգարումներ և ճանաչողական խանգարումներ ունեցող մարդկանց: Յոգան ազդում է ուղեղի քիմիական ռեակցիաների վրա, նվազեցնում է օրգանիզմում հիվանդությունների աստիճանը: Այսինքն ունենում է այն նույն ազդեցությունը, ինչ հակադեպրեսանտներն ու հոգեթերապիան:
Մի ուսումնասիրության ընթացքում ամեն օր յոգայով զբաղվելն ընկճախտի թեթև տեսակով տառապող 69 մարդու վրա դրական ազդեցություն է ունեցել` 40 %-ով նվազեցնելով հիվանդության առաջացումը: Մյուս ուսումնասիրության ժամանակ քնի խախտումներով տառապող մասնակիցներին յոգայի 7 շաբաթյա պարապմունքներն օգնել են բարելավել քնի որակը, և նրանք դադարեցրել են քնաբեր դեղորայքի օգտագործումը:












































