Այսօր «Խետաֆե»-ի դեմ կայացած հանդիպման շրջանակներում դառնալով հեթ-տրիկի հեղինակ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց ակումբային մակարդակում խփած 300 գոլերի սահմանը:
«Արքայական ակումբ»-ը հանդիպման երկրորդ խաղակեսում որևէ հնարավորություն չտվեց մրցակցին (4:0), իսկ խաղի հերոս դարձավ պորտուգալացի ֆուտբոլիստը: Ռոնալդուն, հեղինակած 3 գոլերի շնորհիվ, իր ակտիվում ունեցած գնդակների թիվը հասցրեց 302-ի:
Պորտուգալացին 179 գոլ է հեղինակել՝ «Ռեալ»-ի մարզաշապիկը կրելով: 118 անգամ Ռոնալդուն խոցել է մրցակցի դարպասը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես գալու ժամանակ, և 5 անգամ՝ «Սպորտինգ»-ի գույները պաշտպանելիս:









































