Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունը, որի վրա հունվարի 7-ի ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել է 12 լրագրող, որոշել է ընդմիջել աշխատանքը: Այս մասին ասվում է պարբերականի կայքում:
«Հարգելի ընթերցողներ, Charlie Hebdo-ի թիմը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլորին և ձեզնից յուրաքանչյուրին աջակցության և այն ցավակցությունների համար, որոնք մենք ստացանք վերջին շաբաթներին: Մենք ձեզ չենք մոռանա և առաջիկա շաբաթներին կվերադառնանք թերթի կրպակներ»,- ասվում է հաղորդագրությունում:







































