Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Nirvana խմբի անդամ Կուրտ Քոբեյնի պատվին նրա ծննդավայր Աբերդին քաղաքում (Վաշինգտոն նահանգ) բացվել է արձան՝ նվիրված երաժիշտի կիթառին:
Արձանի բացումը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ Քոբեյնի մահվան 17-րդ տարելիցին: Արձանը Քոբեյնի կիթառի մեծացված տարբերակն է` սարքված բետոնից: Նրա վրա փորագրված է «One more special message to go and then I’m done and I can go home» (Եվս մեկ հատուկ հաղորդագրություն, և ես վերջացրել եմ ու կարող եմ գնալ տուն) տողը, որը Nirvana խմբի շատ հայտնի On a Plain երգից է:
Տեղեկացնենք, որ Nirvana խումբը ստեղծվել է 1980-ականներին և դադարել է գոյություն ունենանլուց, երբ 1994 թ.Քոբեյնն ինքնասպան է եղել: