Բրազիլիայի հարավային Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբներից մեկում այսօր բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 200-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Զոհվածների դիերը դուրս են բերվում ակումբից: Զոհերից 159-ի ինքնությունը պարզվել է: Ոստիկանության մայոր Գերսոն դա Ռոզա Ֆերեյրայի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել: Մարդկանց մի մասը խեղդվել է, մյուս մասը մահացել հրմշտոցի հետևանքով:
Հրդեհի բռնկման պահին ակումբում ավելի քան 2000 մարդ է եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բեմում, որտեղ հանդես էր գալիս տեղի ռոք խումբը, հրավառություն են արել: Հաստատությունում խուճապ ու հրմշտոց է սկսվել:
Դեպքի վայրում դեռևս աշխատում են փրկարարներն ու ոստիկանները:











































