«Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն Լոնդոն է ժամանել, որտեղ այսօր կարող է պայմանագիր ստորագրել «Չելսի»-ի հետ:
Sky Sports-ը փոխանցում է, որ 26-ամյա կոլումբիացին բուժզննում կանցնի, այնուհետև պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ:
Ֆուտբոլիստի տեղափոխության մանրամասները չեն հրապարկվում: Նշվում է, որ նոր ակումբի կազմում Կուադրադոն հանդես կգա 74 համարի ներքո:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, 6 գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել:







































